Բավ է պառակտվել
17-12-2016 12:57

Կուբան 280 մլն դոլար պարտքի դիմաց Չեխիային ռոմ է առաջարկել

Կուբան Չեխիային առաջարկել է ՝ 280 մլն դոլարը գերազանցող իր պետական պարտքը մարել ռոմ և դեղերայք մատակարարելով: Տվյալ պահին պարտքի մարման այս տարբերակը քննարկվում է Չեխիայի հանրապետության Ֆինանսների նախարարությունում: Այս մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Լենկա Դուպակովան:
Կուբայի իշխանությունները մտադիր են վերադարձնել 280 մլն դոլարը գերազանցող պարտքը, որը պահպանվում է « Տնտեսական փոխօգնության խորհրդի» ժամանակներից (1949-1991թթ): 
Մինչ այդ, Դուպակովայի տվյալներով, Հավանան չունի բավականաչափ ֆինանսներ՝ պարտքը մարելու համար, հենց այդ պատճառով էլ առաջարկվել են «պարտքի մարման այլընտրանքային տարբերակները»,- մասնավորացրել է նա, և նշել, որ. « Դրանցից մեկն էլ կուբայական ռոմն է, և խոսքը գնում է խմիչքի քիչ հայտնի տեսակների մասին: Նույնիսկ եթե ըմպելիքը ամենա բարձր որակի լինի՝ շուկայում այն հաջողությամբ ներկայացնելու համար լավ գովազդային արշավ կազմակերպելու կարիք կլինի»:
Նրա կարծիքով, կուբայի պարտքը մարելու նպատակով ռոմի մատակարարումները Պրահայի համար ևս հետաքրքրություն են ներկայացնում: Դրա վառ ապացույցն է նաև այն փաստը, որ միայն անցած տարի չեխական ընկերությունները 892 տոննա ռոմ են ներկրել , ինչը կազմում է մոտ 2,1 մլն դոլար:
Հավանան պատրաստ է նաև դեղորայք ուղարկել Չեխիա, սակայն պարտքի մարման այս տեսակի համար առկա են լուրջ խոչընդոտներ: Կուբայական դեղորայքները չունեն ԵՄ առողջապահական մարմինների կողմից շնորհված հավաստագրեր, իսկ դրանք ստանալը շատ ժամանակատար և աշխատատար գործընթաց է:
« Ռոմ գովազդելը շատ ավելի հեշտ է, քան դեղորայքի հավաստագրեր ստանալը: Կուբայի հետ բանակցությունները սկզբնական փուլում են, և Չեխիան կգերադասեր, որ պարտքի մի մասը վճարվեր կանխիկ գումարուվ»,- նշել է Դուպակովան: