04-11-2013 11:02

Բոլիվիայում ինքնաթիռի վթարի պատճառով 8 մարդ է զոհվել

Բոլիվիայում ուղևորատար ինքնաթիռի վթարից զոհվել է 8 մարդ, ևս 10-ը վիրավոր է:

Երկրի կենտրոնական հատվածում գտնվող Տրինիդադ քաղաքից մեկնած Aerocon ավիաընկերության Fairchild Metro 23 ինքնաթիռը 18 ուղևորներով կործանվել է Բրազիլիայի հետ սահմանին գտնվող Ռիբերալտա քաղաքում վայրէջք կատարելու ժամանակ:

Ավիաընկերությունում հաղորդել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, որի պատճառով վայրէջքի պահին այն հրդեհվել է: Ուղևորները բազմաթիվ վնասվածքներ և այրվածքներ են ստացել: Երկու օդաչուները ծանր վիճակում հոսպիտալացվել են: