Բավ է պառակտվել
26-03-2015 16:53

«Airbus А320-ի օդաչուն օդանավը մտածված տարել է կործանման»

«Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus А320 օդանավի երկրորդ օդաչուի գործողությունները կարելի է գնահատել որպես ինքնաթիռը կործանելուն ուղղված մտադրություն»,-այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը: Դատախազի տեղեկացմամբ, թռիչքի առաջին րոպեներին երկու օդաչուները նորմալ զրույց են վարել: Սակայն երբ օդանավի հրամանատարը լքել է խցիկը, հավանաբար զուգարան գնալու նպատակով, երկրորդ օդաչուն արգելափակել է խցիկի դուռը և ինքնակամ սկսել վայրէջք կատարել: «Դա ինքնակամ կատարած գործողություն էր», -հայտարարել է դատախազը: Օդաչուին, որը դիմել է այդ քայլին, անվանել են Անդրեաս Լյուբից (Andreas Lubitz): Նա 28 տարեկան է, Գերմանիայի քաղաքացի: Երբ օդանավի հրամանատար մյուս օդաչուն վերադարձել է օդաչուների խցիկ, Լյուբիցը հրաժարվել է բացել դուռը: «Նա մտադրություն է ունեցել կործխանել ինքնաթիռը», -հայտարարել է Մարսելի դատախազը:Ըստ «սև արկղերի» վերծանումների, Լյուբիցը, դատախազի փոխանցմամբ, իրեն նորմալ է պահել ու որպես վերջաբան ոչինչ չի ասել: «Խցիկում բացարձակ լռություն է եղել: 10 րոպե տևած վայրէջքի ժամանակ ոչ մի բառ նա չի արտաբերել», -ասել է պաշտոնյան: Ըստ նրա, որևէ նախանշան չկա Լյուբիցի գործողությունները որակել որպես ահաբեկչություն, սակայն ձեռնպահ մնաց այն ինքնասպանություն հայտարարելուց: Ուղևորների ճիչերը լսվել են օդանավի առաջին հարվածից հետո: «

Մարդիկ անմիջապես մահացել են», -նշել է դատախազը՝ ընդգծելով, որ այս մասին զոհվածների հարազատները տեղեկացվել են: