Բավ է պառակտվել
07-05-2016 12:19

Քենիայում գտնվող փախստականների ամենամեծ ճամբարը մտադիր են փակել

Քենիան մտադիր է փակել երկրի տարածքում գտնվող փախստականային ճամբարները՝ նշելով, որ դրանք տնտեսական առումով մեծ բեռ են երկրի համար, ստեղծում են էկոլոգիական խնդիրներ, ինչպես նաև նպաստում են հանցավորությանը: 

Այս որոշումը վերաբերում է նաև Դադաաբ ճամբարին, որն աշխարհի ամենամեծ փախստականային ճամբարն է համարվում։
Այն գտնվում է Սոմալիի հետ սահմանին, այնտեղ ապրում է ավելի քան 300.000 մարդ՝ հիմնականում Սոմալիից փախստականներ։