Բավ է պառակտվել
25-12-2015 09:52

Մեքսիկայում 80 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել

Մեքսիկայում 80 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով մահացել է 9 մարդ, 22-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: 
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան` Մեխիկոյի մոտակայքում վճարովի ճանապարհին: Զանգվածային ավտովթարի պատճառը կարող էր լինել ուժեղ մառախուղը, որի հետևանքով նախ իրար են բախվել 2 բեռնատարներ: 
Մայրուղում երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել: Նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել: