Բավ է պառակտվել
03-12-2015 10:28

Սպանդ Կալիֆորնիայի Սուրբ Ծնդյան երեկույթի ժամանակ

Կալիֆորնիայում, ոստիկանությունը վնասազերծել է Սան Բերնարդինո քաղաքի համաժողովների դահլիճում կրակ բացած կասկածյալներից մեկին, որի զոհ են դարձել 14 մարդ: Գնդակահարության մեջ կասկածվողներից երկուսը սպանվել են ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ. հայտնել է ոստիկանությունը՝ նշելով, որ նրանք սպանվել են նրանց կողմից զանգվածային գնդակահարությունից հետո: Հայտնում են նաև, որ գնդակահարության մեջ կասկածվող երրորդ անձը դեռևս անհայտ է: Իրավապահ մարմինները հայտնել են, որ սպանված կասկածյալ տղամարդը ամերիկացի մուսուլման Սայիդ Ֆարուկն է: Ֆարուկի եղբայրը նույնպես ներգրավված է այս գործողությանը: Նրանք երկուսն էլ ԱՄն քաղաքացիներ են: Երեկ երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սան Բերնարդինիոյի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալներից սպանված կնոջ ինքնությունը դեռևս հայտնի չէ և հայտնի չէ նաև, թե նա ինչ կապ ունի սպանված Ֆարուկի հետ: Դեռևս հայտնի չէ նաև զանգվածային սպանության դրդապատճառը: Լոս Անջելեսի հետաքննության դաշնային բյուրոյի ղեկավար Դեյվիդ Բոուդիչը հայտնել է, որ հանցագործության մոտիվ կարող է լինել աշխատավայրում բռնությունը կամ «ահաբեկչությունը»: Նա հայտնել է նաև, որ դեպքի վայրից փախուստի է դիմել երրորդ անձ, որի ինքնությունն անհայտ է, նաև հայտնի չէ, թե արդյո՞ք կապ է ունեցել գնդակահարության հետ: