Բավ է պառակտվել
29-07-2014 15:15

Ըստ ԱՄՆ պետդեպի՝ կրոնական բախումների պատճառով միլիոնավոր մարդիկ լքում են տները

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ աննախադպ թվով մարդիկ հարկադրված լքում են իրենց տները կրոնական հողի վրա բախումների պատճառով, հայտնում է BBC-ին: Փաստաթղթում հատկապես առանձնացում է Սիրիայի իրավիճակը, որտեղ, ըստ հեղինակի՝ զգալիորեն կրճատվել է քրստոնյաների թիվը:
Միլիոնից ավելի մարդ լքել են իրենց տները Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում քրիստոնյանեի եւ մուսուլմանների միջեւ արյունալի կռիվների հպատճառով: Պետքարտուղարությունը նաեւ նշվում է, որ շատ երկրներում՝ Չինաստանից մինչեւ Սաուդյան Արաբիա և Ռուսաստան, մինչ օրս սահմանափակվում է հավատքի ազատությունը: Նշենք, որ զեկույցը չի ընդգրկում այս տարի Իրաքում տեղի ունցած իրադարձությունները, որտեղ հազարավոր մարդիկ փախել են «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գրավված վայրերից: