03-04-2014 09:50

Չիլիում հերթական երկրաշարժը ցունամիի վտանգ է առաջացրել

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը հայտնում է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Չիլիի խաղաղօվկիանոսյան ափի մոտ, հայտնում է Reuters-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր Երևանի ժամանակով 06.43-ին: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Իկիկե քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կմ խորությունում: Չիլիի իշխանությունները հայտարարել են բնակիչների տարհանում: Հայտարարվել է ցունամիի վտանգ:
Յիշեցնենք, որ ապրիլի լույս 2-ի գիշերը Չիլիում կրկին ցունամիի վտանգ էր հայտարարվել` 8,0 մագնիտուդով երկրաշարժից հետո:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ երկրաշարժի եւ նրան հաջորդած ցունամիի հետևանքով Չիլիի ափերի մոտ զոհվել էր 5 մարդ, մի քանիսն էլ վիրավորվել էին: 8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 1-ի երեկոյան: