Բավ է պառակտվել
04-10-2014 13:20

Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

Այսօր առավոտյան Ադրբեջանի տարածքում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Ադրբեջանական մամուլը, վկայակոչելով հանրապետության սեյսմոլոգիական կենտրոնը,  փոխանցում է, որ վերջին օրերին Ադրբեջանի հյուսիս-Արեւմուտքում հինգ երկրաշարժ է գրանցվել, որոնց էպիկենտրենները գտնվել են Գաբալինի եւ Շեքինի շրջաններում։ Վերջին երկրաշարժը գրանցվել է այսօր`09:59-ին, Գաբալինի շրջանում: Էպիկենտրոնը գտնվել է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արեւելք` 5 կմ խորությունում: Երկրաշարժը եղել է 6 մագնիտուդով: Գաբալայում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ: Եվս չորս երկրաշարժ է գրանցվել Շեքիում:  Վերջին անգամ ստորգետնյա ցնցումներն այդ շրջանում զգացվել էին երեկ`19:46-ին: Էպիկենտրոնը գտնվել է մարզկենտրոնից 6 կմ արեւելք` 9 կմ խորությունում: Երկրաշարժը եղել էր 3,2 մագնիտուդով: