Բավ է պառակտվել
27-02-2014 19:55

ԱՄՀ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային

«ԱՄՀ պատվիրակությունը մոտ օրերս կժամանի Կիև՝ այդ երկրի իշխանությունների հետ նախնական երկխոսություն հաստատելու համար», -հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստիան Լագարդն, ընդգծելով, որ ԱՄՀ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային:
«Դա թույլ կտա ԱՄՀ-ին տալ իր սովորական տեխնիկական, անկախ գնահատականը Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, միաժամանակ իշխանությունների հետ քննարկել քաղաքական բարեփոխումները, որոնք կարող են հիմք դառնալ ԱՄՀ-ի կողմից նախաձեռնվող ծրագրերի համար»,-ասված է Լագարդի պաշտոնական հայտարարությունում: