Բավ է պառակտվել
22-06-2016 17:36

Ճապոնական գեղեցկություն` տեղի բնակիչուհիների բյութի-սովորություններն ու սիրված կոսմետիկան

Ճապոնական գեղեցկության չափանիշներն արդեն հարյուրամյակներ է չեն փոխվել` ճենապակե մաշկ, փարթամ մազեր, նրբագեղ կազմվածք: Ծագող արևի երկրում կանայք սկսում են կոսմետիկ միջոցներից օգտվել գրեթե մանկապարտեզի տարիքից, ծախսելով իրենց արտաքինի վրա տասնյակ ժամեր և հսկայական գումարներ: 2014 թ. Ճապոնիայում կոսմետիկ շուկայի տարեկան շրջանառությունը 2,3 միլիարդ իեն կամ մոտ 1,4 միլիարդ ռուբլի է կազմել, ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղը: Ճապոնակուհիները նույնիսկ էժան միջոցներից պահանջում են բարձր որակ, այնպես որ, ոչ բոլոր արևմտյան ապրանքանիշերն են արմատավորվել այս երկրում: Բացի այդ, ճապոնուհիները բազմաթիվ ավանդական բյութի-սովորություններ և ծեսեր ունեն:

Մաշկի մանրակրկիտ մաքրում

Ճապոնուհիների համար առավել կարևոր պրոցեդուրան մաքրումն է: Այն այդ նպատակի համար արդեն վաղուց օգտագործվում է վիտամին E-ով հարուստ բրինձը: Մինչև հիմա բաղնիքներում կարելի է տեսնել ինչպես են ճապոնուհիները մաքրում դեմքը և մարմինը բրնձի ալյուրով լցոնված բամբակյա պարկերով: Այն կատարելապես շերտազատում է և հեռացնում է կեղտը, հարմար է զգայուն մաշկի համար:


Ահա մաշկը գունաբացող դասական սկրաբի բաղադրատոմս` փոքր վարունգը անցկացնել մանր քրիչով. ստացված 3 ճաշի գդալ քերուկը խառնեք մեկ ճաշի գդալ բրնձի ալյուրին (կարող եք աղալ սրճաղացով): Քսեք դեմքին, մերսեք 2 րոպե, լվացվեք տաք ջրով:

Կանաչ թեյ մաշկի թարմ երանգի համար

Կանաչ թեյը Ճապոնիայում հակաօքսիդանտների պահոց է համարվում, ոչ միայն որպես ըմպելիքը, այլ նաև որպես կոսմետիկ միջոց: Այդ նպատակի համար առավել հաճախ օգտագործվում է մատչան: Այս թեյի տերևներն ավելի հյութեղ են և նուրբ, քանի որ այն աճեցնում են ստվերում, բերքահավաքից հետո պահում են գոլորշու վրա, որպեսզի հեռացնեն ավելորդ դառնությունը, կտրում են երակներն ու ցողունները, ապա աղում են, վերածելով այն վառ կանաչ փոշու:


Այս փոշու օգտակար հատկությունները երկու անգամ ավելի շատ են և ճապոնացի կանայք այն օգտագործում են որպես տոնիկ` թույլ թրմած մատչա թեյը սառեցնում են և սառույցի տեսքով առավոտյան սրբում են մաշկը:
Ջրիմուռները ցելյուլիտի դեմ
Ճարպաթթուներով և վիտամին C- ով հարուստ ծովային սպիրուլինա, ագար-ագար և լամինարիա ջրիմուռները ճապոնական հակատարիքային և մոդելավորող կոսմետիկայի կարեւոր բաղադրիչներն են: Ջրիմուռները նաև փոշիացնում են և օգտագործում որպես մազերի շամպուն և կոնդիցիոներ:


Տնային պայմաններում կարող եք ջրիմուռներից մարմնի հակացելյուլիտային սկրաբ պատրաստել` անցկացնել այն սրճաղացով, վրան տաք ջուր լցնել և թողել որ ուռչի: Ավելացնել նույն քանակությամբ սուրճի մրուր, խառնել և մերսել մաշկը շրջանաձև շարժումներով:
Ջերմային աղբյուրներ և թեփով բաղնիք
Ճապոնացիները հիգիենային միշտ մեծ ուշադրություն են դարձրել: Նրանք սիրում են լոգանք ընդունել տաք աղբյուրներում: Առավել տարածվածը օֆուռո թեփով բաղնիքն է:


Տաք մայրու կամ կրաքարի թեփի և խոտաբույսերի խառնուրդով (երբեմն նույնիսկ բրինձի թեփով) լցված փայտե տարան և տաքացնում 45-50 ° C: Այն կատարելապես կլանում է քրտինքը և միևնույն ժամանակ, սնուցում է մարմինը: Բժիշկներն ապացուցել են, որ օֆուռո այցելելը նվազեցնում է մրսածության ռիսկը, հանում է սթրեսը և օգնում է նիհարել:

Շատ տարօրինակ բյութի- գործիքներ
Այս սարքերը հիշեցնում են միջնադարյան խոշտանգումների գործիքներ, սակայն ճապոնուհիները հաստատապես հավատում են դրանց գերհնարավորություններին: Գլխավոր բեսթսելլերը դեմքի և պարանոցի մկանների համար նախատեսված PAO Facial Fitness վիբրամերսող սարքն է: Այն «ձգում է դեմքի ստորին մկանները և կանխում է մաշկի անհարթությունները»:
Բարձր տեխնոլոգիաներ
Made in Japan կոսմետիկան կարելի է բնութագրել երկու բառով `«բարձր տեխնոլոգիաներ»: 2002 թ.-ին, ճապոնական գիտնական Կոիչի Տանական ցածր մոլեկուլային զանգվածով հիալուրոնիկ թթու ստեղծելու համար արժանացել է Նոբելյան մրցանակի: Վերջին նախագծերից հարկ է նշել ЕЕ քսուքները, որոնք օգնում են պայքարել մաշկի պիգմենտացիայի և քաղաքային միջավայրի վնասակար ազդեցության դեմ: Մեկ այլ նախագիծ` սփրեյ-փրփուր Cool Foam: Այն հովացնում է մաշկը 5-9 աստիճանով: Ամռանը բավականին արդիական է:

Մինի-չափաբաժիններ գումարած ոչ քաղցր աղանդեր
Ըստ գիրության հարցերով միջազգային ֆեդերացիայի տվյալների, Ճապոնիան ամենացածր գիրություն ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է: Իգական սեռի բնակչության շրջանում ընդամենը 3,5% (համեմատության համար ԱՄՆ-ում 40,4%, Ռուսաստանում 21.6%,): Ինչու՞


Ճապոնուհիների ճաշացանկում բարձր կալորիականություն ունեցող և ճարպային սնունդը գրեթե բացակայում է: Փոխարենը յոդով ու Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ թարմ ձուկ և ծովամթերք: Իսկ տեղական աղանդերը չնայած ախորժելի տեսքին ամենևին քաղցր չեն:
Ճապոնական 6 բյութի-հիթեր


Cure Natural Aqua Gel մաքրող գել` շերտազատում է մաշկը, գնդիկների վերածելով հավաքում է մահացած բջիջները, որոնք հեշտությամբ լվացվում են ջրով: Աշխարհում յուրաքանչյուր 12 վայրկյանը մեկ այդպիսի մի միջոց է վաճառվում:
Tatcha Original Aburatorigami փայլատող անձեռոցիկներ Թույլ չեն տալիս դիմահարդարմանը հալել դեմքի վրա նույնիսկ ամենաուժեղ շոգին:
Արևապաշտպան միջոց Face Protector SPF 50, Suqqu ջրի հիմքով թեթևագույն հյուսվածքի շնորհիվ կարող է օգտագործվել նաև որպես հիմք դիմահարդարման տակ:
Լվացվելու փոշի Suisai Beauty Clear Powder, Kanebo հիալուրոնիկ թթուով և թոֆուի էքստրակտով, ձեռք է բերել Ճապոնիայի լավագույն արտադրանքի կոչում նաև շնորհիվ հեշտ օգտագործման` անհրաժեշտ է պարկուճի փոշին լցնել ջրի մեջ, թափահարելով փրփուրի վերածել և լվացվել:
Սփրեյ-խնամք մազերի համար Hair Treatment Water, Kracie Ichikami խոնավեցնում է, փայլ է հաղորդում և ծաղկային բույր, կանխում է դյուրաբեկությունը, ապահովում ջերմային և ուլտրամանուշակագույն պաշտպանությունը:
Կենսաակտիվ քսուք Red BA Cream, Pola խթանում է մաշկի կոլագենի արտադրությունը և պայքարում է տարիքային նշանների, չորացման և պիգմենտացիայի դեմ: