Բավ է պառակտվել
03-02-2014 14:28

Մոսկվայի դպրոցում աշակերտը սպանել է ուսուցչին և ոստիկանին

 Այսօր,Մոսկվայի ՛՛Օդռոդնոյ՛՛ համայնքի թիվ 263 դպրոցում արտակարգ դեպք է եղել: Անհայտ տղամարդը ներխուժել է դպրոց և կրակ արձակել: Վերջինիս հետևանքով մահացել է աշխարհագրության ուսուցիչն ու ոստիանության աշխատակիցը: Gazeta.ru-ն հայտնում է, որ դպրոցի տարածքում են շապօգնության 15 մեքենաներ և կենտրոնացրած են ոստիկանական ուժեր:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ հանցանքի հեղինակը 9-րդ դասարանի աշակերտ է, ով աշխարհագրության դասին ներկայացել է հրացանով:

Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև մեկ այլ ոստիկան, ով վերքեր է ստացել որովայնի և կրծքի հատվածում:

Իսկ ահա, ИТАР-ТАСС-ի տվյալներով, ժամը 13.00-ի սահմաններում Մոսկվայի թիվ 263 դպրոց է մուտք գործել զինված տղամարդ, ով աշակերտներից մեկի հայրն է: Որոշ ժամանակ նա պատանդ է պահել աշակերտներին և դպրոցի աշխատակիցներին: Երբ իրավապահները մոտեցել են դպրոցին, տղամարդը կրակ է բացել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել են մեկ ոստիկան և ուսուցչուհի: Աշակերտներից ոչ ոք չի տուժել:  Հանցագործը վնասազերծված է: