Բավ է պառակտվել
25-02-2014 09:30

Ռուսաստանում կրակել են Հայաստանի քաղաքացիների վրա

РИА Новости-ն գրում է, որ երեկ Սանկտ-Պետերբուրգի Պրոսվեշչենիա պողոտայում կրակել են Հայաստանի մի քաղաքացու և նրա զարմիկի վրա: Նրանց մոտեցել են երկու սափրագլուխներ, որոնց ինքնությունը դեռ պարզ չէ: Ծագած վիճաբանության ընթացքում վերջիններս ատրճանակով երեք անգամ կրակել են տղամարդկանց վրա: 33-ամյա հայը ձախ ականջի վնասվածք է ստացել: Տուժողները հայց են ներկայացրել ոստիկանությանը, որն էլ փնտրում է հանցագործին: