Բավ է պառակտվել
19-03-2014 13:29

Հոգեբանը կրակել է իր աշխատակազմի 40 անդամների վրա

Կարսում Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի աշխատակիցը կրակ է բացել ինստիտուտի աշխատակիցների ուղղությամբ։ Վերջինիս հետևանքով սպանվել է 6 մարդ, իսկ նա ինքնասպան եղել։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, ինստիտուտի աշխատակիցը մասնագիտությամբ հոգեբան է եղել։ Նա կրակ է բացել աշխատակազմի 40 անդամների վրա։ Վիրավորված 7 անձանցից 6-ը մահացել են։ Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։