Բավ է պառակտվել
11-02-2014 14:17

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ԼՂՀ հարցով լսումներ կլինի

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում  այսօր, Լեռնային Ղարաբաղի  հարցով լսումներ կանցկացվեն: Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդն առաջարկել է «Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարցում» թեմայով քննարկում անցկացնել:

Նշենք, 2007թ.  Սթիվեն Փաունդն այցելել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

Հիշեցնենք, Մեծ Բրիտանիան բազմիցս աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին: 2012թ. Երեւան այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը հայտարարել էր, որ երկիրը սատարում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: