Բավ է պառակտվել
16-12-2015 10:55

Տիմուր այծը ձյան ժամանակ ապաստանից վռնդել է Ամուրին

Պրիմորիեի սաֆարի այգու Տիմուր այծն ու Ամուրի վագրը իրենց անսովոր բարեկամության շնորհիվ շարունակում են զարմացնել երկրպագուներին: Այսպիսով վագրի հետ բարեկամացած Տիմուր այծը տեղացող ձյան ժամանակ ստիպել է Ամուր վագրին դուրս գալ իր ապաստանից եւ զբաղեցրել է նրա տեղը։ Այս մասին հայտնում է Պրիմորիեի սաֆարի այգու կայքը։ «Ամուրը փորձել էր պառկել իր ապաստանում, որը պաշտպանում է տեղումներից, սակայն համառ Տիմուրը անմիջապես շտապել էր այնտեղ, և վագրը նրան էր զիջել թագավորական տեղը»,- գրել է կենդանաբանական այգու տնօրենը: