Բավ է պառակտվել
27-03-2017 13:59

Աշխարհի գլխավոր իրադարձությունների մասին՝ համառոտ (Լուսանկարներ)

Մարտի 18. Անհայտ անձը հարձակվել էր Փարիզի Հյուսիսում գտնվող Օրիլ օդանավակայանի ռազմական պարեկախմբի վրա: Դեպքի արդյունքում տուժել էր մեկ ոստիկան, իսկ հանցագործը կրակոցով սպանվել էր: Հարձակումը քննվում է որպես ահաբեկչական ակտ:

Մարտի18. Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը այցելեցին Փարիզ: Դա զույգի՝ Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած առաջին պաշտոնական այցն էր:

Մարտի 19. Պերույում արդեն մի քանի ամիս շարունակվող տրոպիկական սելավները սողանքների և ջրհեղեղների պատճառ են դարձել:

Մարտի 19. Մոսուլում իրաքյան օդուժը ոչնչացրել է « Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վեց առաջնորդների (կազմակերպությունն արգելված է ՌԴ տարածքում): Ոչնչացված ահաբեկիչների թվում էր նաև  Աբու Սամիր ածականով ՌԴ քաղաքացի Աբդուլ Քարիմ ալ Ռուսիյը, ով ղեկավարում էր « Թարիք իբն Զիյադի գումարտակը»:

Մարտի 20. Անհայտ անձինք Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում նախընտրական շտաբի բացման ժամանակ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վրա բրիլիանտե կանաչով գնդեր են նետել:

Մարտի 20.  Ավարտվել են վերջին 200 տարվա ընթացքում Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում Քրիստոսի հանգստավայրի վրայի մատուռի (Կուվուկլիայի) առաջին վերականգնողական աշխատանքները:

Մարտի 21.  Աշխարհի շատ երկրներում այս շաբաթ ծաղկել են սակուրաները: Բալենիների ծաղկման կարճ ընթացքում, որը տևում է տասը օրից ոչ ավելի, Ճապոնիայի և Չինաստանի բնակիչները կյանքի վաղանցիկությունն ու գեղեցկությունը խորհրդանշող խորը փիլիսոփայական իմաստ են տեսնում:

Մալազիական Լանգկավի կղզում բացվել է Հարավ- արևելյան Ասիայում խոշորագույն ռազմածովային և ավիատիեզերական LIMA-2017 (Langkawi International Maritime and Aerospace Exhibition) ցուցահանդեսը, որին մասնակցում են ավելի քան 500 ընկերություններ և կազմակերպություններ 36 երկրներից:

Մարտի 22. Լոնդոնի կենտրոնում հարձակումների շարք է տեղի ունեցել. Մոտավորապես միևնույն պահին Վեսթմիսթերյան կամուրջի վրա մեքենան վրայերթի է ենթարկել մի քանի հոգու, և կրակ է բացվել Բրիտանիայի խորհրդարանի շենքի հարակից տարածքում: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Մարտի 22.  Իտալական Միլանից դեպի շվեյցարական Բազել ուղևորվող գնացքի վագոնի ռելսերից դուրս գալու արդյունքում առնվազն յոթ մարդ տուժել է:

Մարտի 23. Կիևի կենտրոնում սպանվել է Պետդումայի նախկին ընդդիմադիր պատգամավոր Դենիս Վորոնենկովը, ով ՌԴ-ում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով Ուկրաինա էր փախել:

Մարտի 23. Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքի մոտակայքում գտնվող ռազմամթերքի պահետսում տեղի է ունեցել պայթյուն, որին հետևել է հրդեհը և ռազմամթերքի շղթայական պայթյունները:

Մարտի 24. Ֆրանսիայի նախագահի թեկնածուների վարկանշային աղյուսակի առաջատարներից մեկը՝ Մարին Լե Պենը Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի հրավերով Մոսկվա է ժամանել: Իր այցի շրջանակներում քաղաքական գործիչը Ռուսաստանին և Ֆրանսիային կոչ է արել միավորվել՝ հանուն աշխարհի փրկության, և հայտարարել է , որ մտադիր է պաշտպանել ԵՄ-ի պատժամիջոցների « սև ցուցակների» չեղարկման գաղափարը:

Մարտի 24. Գերմանիայում ստեղծված «Synlight» համակարգը, որը կարող է լուսարձակել ինչպես  10 հազ. արևներ, անցել է առաջին փորձարկումները: Գիտնկանները հույս ունեն, որ ապագայում այն կարելի կլինի օգտագործել էկոլոգիապես մաքուր վառելանյութ արտադրելու համար: