Բավ է պառակտվել
12-06-2015 11:06

Իսպանիայի թագավորն իր քրոջը զրկել է դքսուհու տիտղոսից

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը իր քրոջը՝ ինֆանտա Քրիստինային զրկել է Պալմա-դե-Մայորկայի դքսուհու տիտղոսից: 
Աղբյուրի փոխանցմամբ`արքայադուստրը մեղադրվում է 2007 և 2008 թթ պետական գանձարանի առջև իր հարկային պարտավորությունները չկատարելու մեջ: Դատավորը Քրիստինային անմիջական մասնակից է համարում «Aizoon» ընկերության միջոցով 337.138 եվրո հարկերից խուսափելու գործին: Մեղադրող կողմը պահանջում է 8 տարվա ազատազրկում: «Պաշտոնական կառավարական բանբերը ուրբաթ օրը կհրապարակի արքայական հրամանը, որով նորին մեծությունը ինֆանտա Քրիստինային կզրկի Պալմա-դե-Մայորկայի դքսուհու տիտղոսից»,- ասվում է հայտարարության մեջ: Հատկանշական է, որ ինֆանտա Քրիստինային տիտղոսից զրկելու վերաբերյալ լուրերը տեղի ԶԼՄ-ները հրապարակել էին դեռևս անցյալ տարի: