Բավ է պառակտվել
26-06-2014 09:10

Հարավային Կորեայի նախագահը վարչապետի պաշտանում նոր մարդ չի գտնում

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հյեն նոր վարչապետ նշանակելու երկու անհաջող փորձից հետո որոշել է պաշտոնում թողնել գործող վարչապետ Չոն Հոն Վոնին։

Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ նախագահը հայտարարել է, որ իր համար տանջալից է եղել նման որոշում կայացնելը։
Վարչապետը հրաժարական էր տվել ապրիլի 27-ին՝ «Սևոլ» նավի խորտակվելուց հետո։

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահն այդ միջադեպով պայմանավորված 7 նախարարի էր ազատել աշխատանքից և նոր նախարարներ էր նշանակել։

«Սևոլ» նավը խորտակվել էր ապրիլի 16-ին՝ Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափից 100 կմ հեռավորությամբ։
Նավի վրա եղել էր ավելի քան 470 ուղևոր, այդ թվում՝ դպրոցականներ, որոնք մեկնել էին էքսկուրսիայի։