13-08-2014 15:06

Կործանվել է ուղղաթիռ, որը տեղափոխում էր եզդիներին

Իրաքում կործանվել է ռազմական ուղղաթիռը, որը վտանգված եզդիների էր դուրս բերում հայտնում է Russia Today-ը:

Միջադեպը դեղի է ունեցել Սինջար լեռան տարածքում, որտեղ հազարավոր եզդիներ էին ապաստանել՝ այդ կերպ փրկվելով իսլամիստների կոտորածից:

Ուղղաթիռը պատկանում է Իրաքի բանակին: Ուղղաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ և իրաքցի պատգամավոր:

CNN-ը նույն առիթով հայտնում է, որ ուղղաթիռը ընկել է փախստականներին մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ: Ըստ աղբյուրի՝ օդաչուն մահացել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լեռան վրա 50 հազար եզդի է ապաստանել: