Բավ է պառակտվել
21-07-2014 11:39

Ուկրաինայում կործանված օդանավի ուղևորի մարմինները հողին չեն հանձնվել

Մալայզիական ավիաուղիների՝ Ուկրաինայում կործանված օդանավի ուղևորների ու անձնակազմի մարմինները դեռ հողին չեն հանձնվել, իսկ ինտերնետ-խարդախները նրանց անուններն ու լուսանկարներն օգտագործում են Facebook-ում կեղծ օգտատիրական հաշիվներ բացելու համար:
Կեղծ էջերում իբր թե ողբերգության վայրից ռեպորտաժների հղումներ են տրվում: Այնինչ իրականում այդ հղումները տանում են կասկածելի բովանդակությամբ կայքեր:
Հղումներով ոչ միայն թմրանյութեր ու պոռնոգրաֆիա էր առաջարկվում օգտատերերին, այլև պարունակում համակարգիչների համար վնասակար նյութեր: Այդ կեղծ էջերն արդեն ջնջված են Facebook-ից: Դրանց մասին ահազանգել էին հենց սոցիալական ցանցի օգտատերերը:

Հուլիսի 17-ին Ամստերդամ - Կուալա Լումպուր MH-17 չվերթի օդանավի կործանման հետևանքով 298 մարդ է զոհվել: