Բավ է պառակտվել
19-07-2014 11:47

Պարզ է Boeing 777 օդանավի բոլոր զոհերի քաղաքացիությունը

Malaysia Airlines ավիաընկերությունը հրապարակել է հուլիսի 17-ի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանին կործանված Boeing 777 օդանավի բոլոր զոհերի քաղաքացիությունը հաստատող ցուցակը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնվել է Նիդեռլանդների 192 քաղաքացի, նրանցից մեկն ունեցել է նաև ԱՄՆ քաղաքացիություն, Մալայզիայի 44 քաղաքացի, ներառյալ՝ անձնակազմի 15 անդամներն ու 2 երեխա, Ավստրալիայի 27 քաղաքացի, Ինդոնեզիայի 12, ներառյալ՝ 1 երեխա, Մեծ Բրիտանիայի 10, նրանցից մեկն ունեցել է երկքաղաքացիություն, Բելգիայի 4, Գերմանիայի 4, Ֆիլիպինների 3, մեկական Կանադայի և Նոր Զելանդիայի քաղաքացի։
ԱՄՆ-ի իշխանությունները կոչ էին արել դադարեցնել կրակն Ուկրաինայում՝ մալայզիական ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննության համար։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մալայզիական ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ուկրաինական իշխանությունները։ Ռուս առաջնորդի խոսքով՝ այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղություն լիներ։

Օդանավը թռչելիս է եղել Ամստերդամից Կուալա Լումպուր։