Բավ է պառակտվել
02-08-2014 14:16

Կործանված Boeing-ի կործանման վայրում հայտնաբերվել են մարդկային այլ մնացորդներ. ԵԱՀԿ

Ինչպես հայտնում է Взгляд-ը`ԵԱՀԿ խումբը կարողացել է Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing օդանավի կործանման վայրում մարդկային այլ մնացորդներ հայտնաբերել, քանի որ հասանելիություն է ստացել մինչ այդ փակ ֆերմայի Այդ մասին Դոնեցկում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Հուգը:
«Այսօր (օգոստոսի 1-ը նկատի ունի) ամենաարդյունավետ օրն էր ավիաաղետից ի վեր, դեպքի վայրում աշխատում էր Հոլանդիայից և Ավստրալիայից ավելի քան 50 փորձագետ: Նրանք հայտնաբերել են նոր մարդկային մնացորդներ»,- ասել է Հուգը: Փորձագետներն իրենց աշխատանքը սկսել են մեկ րոպե լռությամբ: Մնացորդները կուղարկվեն Խարկով, ինչպես արվել է նախկինում:

Հիշեցնենք, որ Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, զոհվել է 298 մարդ, մեծ մասը՝ Հոլանդիայի քաղաքացիներ: