Բավ է պառակտվել
14-03-2014 10:02

Թույլ ազդանշաններ՝ կորած Boeing 777-200 իննքնաթիռից

Կապի արբանյակներն ացնյալ շաբաթ անհետացած Boeing 777-200 ինքնաթիռից եկող թույլ էլեկտրոնային ազդանշաններ են գրանցել, սակայն դրանք թույլ չեն տալիս պարզել, թե որտեղ և ինչ վիճակում է այն:

Ազդանշաններն արձակվել են խափանումներ հայտնաբերող համակարգից, սակայն չի հաջողվել ամբողջական տեխնիկական տվյալներ ստանալ: 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ տեղափոխող մալայզիական ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից երկու ժամ անց՝ մարտի 7-ին: Ներկա պահին օդանավի որոնումներում ներգրավված են Մալայզիայի, Չինաստանի, Սինգապուրի, Վիետնամի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի ավիացիան և նավերը: