26-03-2014 11:31

Անհետացած ինքնաթիռի ուղևորների հարզատները 175 հազար դոլար փոխհատուցում կստանան

Կուալա Լումպուրից Պեկին ուղևորված և անհետացած ինքնաթիռի ուղևորների հարազատները 175-հազարական ԱՄՆ դոլար կստանան, եթե անգամ Boeing 777-200-ի մնացորդները չհայտնաբերվեն. Bloomberg-ին ասել է հեղինակավոր փաստաբան Ռոբերտ Հեդրիքը։ «Մալայզիական ավիաուղիները», որին պատկանող Boeing ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին, պարտավոր է ինքնաթիռում գտնված բոլոր 239 անձանց հարազատներին փոխհատուցում տրամադրել, անգամ այն դեպքում, եթե ավիավթարի պատճառը չպարզվի։ Զոհերի հարազատները դատական հայցեր ներկայացնելու իրավունք են ձեռք բերել երկուշաբթի օրվանից, երբ Մալայզիան պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել և կորել Հնդկական օվկիանոսի ջրերում։ Փորձը ցույց է տալիս, որ մինչև 7 կմ խորության վրա ինքնաթիռի բեկորների որոնումները կարող են տարիներ տևել։ Ինչպես դա տեղի ունեցավ ֆրանսիական Airbus-ի հետ, որը խորտակվել էր Ատլանտյան օվկիանոսի ջրերում 2009թ.-ին։ Դրա բեկորները հայտնաբերվեցին միայն 2011թ.-ին։