Հակասուզանավային «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի խմբի նավերը հայտնաբերել են Նիդեռլանդների նավատորմի սուզանավը և ստիպել նրան լքել տարածքը: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Սուզանավի հետ հիդրոակուստիկ շփում է հաստատվել, որը անշեղորեն պահպանվել է, չնայած մանևրելու փորձերին: Ըստ Կոնաշենկովի նավերը մեկ ժամից ավել հետապնդել են սուզանավը և ստիպվել են նրան լքել ավիակրի մարտական խմբի տարածքը: