Բավ է պառակտվել
03-12-2015 10:26

Կատալոնիայի անկախության ևս մեկ փորձ չեղարկվեծ

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Կատալոնիայի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը։ Այսպիսով՝ դատարանը վերջակետ է դրել Իսպանիայից Կատալոնիայի անջատման իրավական գործընթացին, որն սկսվել էր մեկ ամիս առաջ: Դատարանը բավարարել է Իսպանիայի կառավարության հայցը։ Սա պատմության մեջ Սահմանադրական դատարանի ամենաարագ կայացրած որոշումներից է։ Նոյեմբերի 9- ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է 2017 թվականին նահանգի անկախության հաստատման ծրագիրը։ Փաստաթղթում պաշտոնապես նշվում է «Կատալոնիայի որպես հանրապետություն անկախ պետականության ձևավորման գործընթացի սկիզբը»։ Ծրագիրը նախատեսում էր Իսպանիայի կազմից դուրս գալ 18 ամսում։