Բավ է պառակտվել
08-05-2015 15:21

Պահպանողականները հաղթել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին

Բոլոր սպասումներին և հասարակական կարծիքի հարցումներին հակառակ «Պահպանողական» կուսակցությունը հաղթել է Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով բավական քանակությամբ տեղեր՝ ձևավորելով խորհրդարանում մեծամասնություն: Թորիները նոր խորհդարանական կազմում ստացել են ձայների մեծամասնությունը և այժմ կկարողանան ինքնուրույն ձևավորել նախարարների կաբինետը՝ առանց որևէ կուսակցության հետ կոալիցիա կազմելու: Լեյբորիստները տորիներից 100 մանդատ պակաս են ստացել և 2010 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների համեմատ շատ ավելի վատ են հանդես եկել: Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը հրաժարական է տվել: Ավելի ջախջախիչ պարտություն է կրել Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը, որև կորցրել է 47 մանդատ: Երկրի վարչապետ Դ. Քամերոնը հայտարարել է, որ երկրում անցկացվելու է հանրաքվե՝ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությանը հետագա անդամակցության հարցի շուրջ:
Դեյվիդ Քամերոնը կշարունակի լինել Մեծ Բրիտանիայի վարչապետը:
«Այո, մենք կանցկացնենք հանրաքվե՝ որոշելու Եվրոպայում մեր ապագան»,- ասել է նա: