Բավ է պառակտվել
12-07-2016 11:32

Կոնգրեսում պահանջել են հետաքննել Քլինթոնի հնարավոր սուտը երդում տալուց հետո

Երկու հանրապետական կոնգրեսական պաշտոնական հարցում են ուղարկել` խնդրելով հետաքննություն անցկացնել, թե արդյոք նախկին պետքարտուղարը, իսկ ներկայումս դեմոկրատներից նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Հիլարի Քլինթոնը կեղծ վկայություն է տվել, երբ Կոնգրեսի կոմիտեի առաջ ցուցմունք էր տալիս անձնական փոստային սերվերի օգտագործման վերաբերյալ:

Ուղերձը հասցեագրված է շրջանային դատախազ Չեննինգ Ֆիլիփսին, պատճենն ուղարկվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետտ Լինչին և ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Կոմիին:

Նամակի հեղինակներ Ջեյսոն Չաֆֆետեն Յուտայի նահանգից եւ Բոբ Գութլեյթը Վիրջինիայից պնդում են, որ հետաքննության ընթացքում ՀԴԲ-ի հավաքած փաստերն ուղղակիորեն հակասում են որոշ ցուցմունքների, որոնք Քլինթոնը տվել է երդում տալուց հետո:

Այդ կապակցությամբ հանրապետականները դաշնային իշխանություններին առաջարկում են հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե արժե արդյոք Քլինթոնի նկատմամբ դատական հետապնդում սկսել Կոնգրեսում սուտ տեղեկություններ տալն արգելող որոշումը խախտելու համար: