Բավ է պառակտվել
14-03-2014 15:42

Թուրքիայում «2015թ.-ից 1 պակաս. Մեր անցյալն ու ապագան» խորագրով համաժողով տեղի կունենա

Թուրքիայում «2015թ.-ից 1 պակաս. Մեր անցյալն ու ապագան» խորագրով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համաժողով է նախապատրաստում: Կազմակերպիչը լրագրողներից, փաստաբաններից և մարդու իրավունքների պաշտպաններից բաղկացած նախաձեռնող խումբն է: Նախաձեռնողները հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում են մարտի 16-ին կայանալիք համաժողովին։
Նախաձեռնողները նշում են, որ պետությունն արդեն սկսել է պատրաստվել Ցեղասպանության 100-ամյակին։ «Եթե նրանք քաղաքական նպատակներով են պատրաստվում, մենք էլ պատրաստվում ենք խոսել իրականության մասին, և առերեսվել մեր անցյալին»,-ասում է Demokrat Haber կայքի խմբագիր Մեհմեթ Գյոջեքլին:
«100 տարի առաջ Հաքքարիի բնակչության կեսն ասորի էր, Վանի բնակչության կեսը՝ հայ։ Եկեք մտածենք՝ ո՞ւր գնացին այդ մարդիկ, ինչո՞ւ գնացին։ Ձեզ չի՞ հետաքրքրում»,-ասում է Գյոջեքլին ու ավելացնում, որ իրենց նպատակը պարզապես քննարկելն ու խոսելն է և դադարել այնպես վարվել, կարծես այս հողերում նման ողբերգություն չի եղել։ Վերջինիս համոզմամբ՝ ազատ, հավասար և ժողովրդավար ապագա ստեղծելու համար պետք է առերեսվել անցյալին։