Բավ է պառակտվել
25-11-2014 12:13

Coca-Cola ընկերությունը կաթ կարտադրի

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը հայտարարել է 2014թ. դեկտեմբերից կաթի արտադրություն սկսելու մասին, այն կթողարկվի Fairlife բրենդի ներքո, գրում է forbes.ru-ն։
Դա կլինի պրեմիում-կաթ, խոստացել է ընկերության ավագ փոխնախագահ Սենդի Դուգլասը։ Նրանում կլինի 50%-ով ավելի շատ սպիտակուց, 30%-ով ավելի կալցիում և 50%-ով քիչ շաքար, քան սովորական կաթի մեջ։ Բացի այդ, Coca-Cola կաթի մեջ չի լինի կաթնաշաքար։ Իսկ նոր կաթի արժեքը կրկնակի բարձր կլինի, քան այլ կաթերի արժեքը։
Ընկերությունում վստահություն են հայտնել, որ թեև Fairlife կաթը հեղինակություն ձեռք կբերի աստիճանաբար, սակայն ընդհանուր նախագիծն ունի «մեծ պոտենցիալ»։