Բավ է պառակտվել
23-01-2017 11:37

Կոլումբիացի ապստամբներն ազատ են արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին

«Ազգային ազատագրման բանակ» կոլումբիական ապստամբական խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ ազատ է արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին։

Ապստամբները պատանդին փոխանցել են ԿԽՄԿ–ին Չոկո դեպարտամենտի գյուղական բնակավայրում։ Tiempo–ի հաղորդմամբ, «չնայած որ ԿԽՄԿ–ն չի նշել ազատ արձակված անձի անունը, հայտնի է, որ 2016 թ.–ի նոյեմբերին երկրի զինված ուժերը գաղտնալսել են ապստամբների ռադիոբանակցությունները, որոնց ընթացքում խոսվում էր 42–ամյա պատանդի մասին, ով ծնունդով հայկական ԽՍՀ–ից է»։

«Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ տղամարդը գտնվել է Կոլումբիայում` թունավոր գորտեր ապօրինի կերպով Հայաստան տեղափոխելու նպատակով», – նշել է թերթը։

2016 թ.–ի նոյեմբերին Tiempo հրատարակությունը հրապարակել էր հոդված, որտեղ նշվում էր, որ «Չոկո դեպարտամենտում ապստամբների կողմից պատանդ վերցված օտարերկրացի Արսեն Ոսկանյանը, իշխանությունների վարկածով, հավանաբար ցանկացել է ապօրինի կերպով տեղափոխել թունավոր գորտեր, որոնք էնդեմիկ տեսակ են և բնակվում են միայն Չոկոյում։

Մաքսանենգները մեկ նմուշի վաճառքից կարող են վաստակել շուրջ 1500 եվրո և մեկ այցի ընթացքում կարող են տեղափոխել շուրջ 100 առանձնյակ, որոնք վտանգի եզրին են»։

Հոդվածում նաև նշվում էր, որ «Ոսկանյանը Հայաստանից է, սակայն Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով»։

Օտարերկրացին ազատ է արձակվել, երբ Կոլումբիայի կառավարությունն ու ապստամբները խաղաղ բանակցությունների շուրջ
պայմանավորվածություն են ձեռք են բերել, նշում է հրատարակությունը։

Կոլումբիայում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն։ ՏԱՍՍ–ի թղթակցին չի հաջողվել ստանալ ՌԴ դեսպանատան մեկնաբանությունն այս հարցի շուրջ։