Բավ է պառակտվել
25-01-2014 10:31

Կոլումբիայում 1,5 տոննա կոկային է հայտնաբերվել

 Կոլումբիայի ռազմածովային ուժերի աշխատակիցները, արագընթաց մակույկում` Խաղաղ օվկիանոսի ջրերում 1,5 տոննա կոկայինի խոշոր խմբաքանակ են առգրավել։ Հետապնդման արդյունքում մակույկը կանգնեցվել է, դրա մեջ հայտնաբերել են կոկային և ձերբակալել երեք մարդու, որոնք ազգությամբ կոլումբիացի են: Առգրավված բեռը գնահատվում է 40 միլիոն դոլար` «սեւ շուկայի» գների հաշվարկով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին՚: Ըստ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչության (UNODC)` Կոլումբիայում կոկայի ցանքատարածությունները 2011թ. 64 հազար հա-ից 2012թ. կրճատվել են մինչեւ 48 հազար հա-ի: 2012թ. Կոլումբիայում արտադրվել էր 309 տոննա կոկային: