Բավ է պառակտվել
19-05-2014 10:41

Կոլումբիայում ավտոբուսն այրվել է, մահացել է 19 երեխա

Կոլումբիայի Մագդալենա շրջանի միջազգային մայրուղում հանկարծակի հրդեհվել է Ֆունդասյոն քաղաքից Բոսկոնիա քաղաք երեխաների տեղափոխող ավտոբուսը։ Մահացել են ավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ՝ 32 հոգի, այդ թվում՝ 19 երեխա:
Ոստիկանության հրամանատար Ադան Լեոնի խոսքով՝ «ավտոբուսը տեղափոխել է երեխաների, որոնք կրոնական արարողությունից հետո տուն էին վերադառնում»։ Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 12։00-ին։ Իրավապահ մարմինները մինչ այժմ չեն կարողանում նշել պատահարի պատճառները։
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն արդեն իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին։ «Ես մեծ ցավ եմ ապրում պատահածի պատճառով, ինչպես հայր և կոլումբիացի»,- նշել է երկրի ղեկավարը։