Բավ է պառակտվել
02-10-2013 16:09

ԱՄՆ պետական հաստատությունների աշխատանքը դադարեցվել է

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների միջև բյուջեի վերաբերյալ շարունակվող տարաձայնությունների պատճառով դադարեցվել է Միացյալ Նահանգների մի շարք պետական հաստատությունների աշխատանքը, հաղորդում է BBC-ն:

800 հազ պետաշխատող գտնվելու է հարկադիր արձակուրդում՝ առանց վարձատրության, մինչև երկու կողմերը չհասնեն փոխհամաձայնության։ Չի իրականացվելու նաև անձնագրերի և վիզաների տրամադրումը, սակայն կենսական կարևորություն ունեցող գործառույթները շարունակվելու են ֆինանսավորվել, մասնավորապես՝ ավիադիսպետչերների և միջուկային զինանոցի պահպանության ծառայությունները: