Բավ է պառակտվել
17-03-2016 10:07

Կոկո Շանելը 2-որդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է նացիստների գործակալ

Ֆրանսիացի հայտնի դիզայներ Գաբրիել (Կոկո) Շանելը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է նացիստների գործակալ: Այս մասին  հայտնում են ֆրանսիական հատուկ ծառայությունների արխիվները, որոնք հրապարակվել են մարտի 16-ին:
Կոկո Շանելի անունը հիշատակվում է հազարավոր այլ գործակալների թվում, որոնց տվյալները պահվել են Վենսեն պալատում` Փարիզից դեպի արևելք: Փաստաթղթում, մասնավորապես, կա գրառում այն մասին, որ 1942-1943-ին նա եղել է «բարոն Հանս Գյունտեր ֆոն Դինկլագեի գործակալը և սիրուհին», ով 1953-ին աշխատել է Ֆրանսիայում Գերմանիայի դեսպանությունում։
«Նա աշխատել է քարոզիչ, և մենք նրան կասկածում ենք գերմանացի գործակալ լինելու մեջ»,- ասվում է փաստաթղթում:

Արխիվի պահման համար պատասխանատու Ֆրեդերիկ Կուգիների խոսքով՝ գրառումը վկայում է այն մասին, որ Շանելը համարվել է աբվերի` Գերմանիայի ռազմական հակալրտեսային և լրտեսային մարմնի գործակալ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ գերմանացիները կարող էին դիզայներին համարել տեղեկության պոտենցիալ աղբյուր, իսկ ինքն անձամբ այդ մասին կարող էր և չիմանալ: