11-04-2014 12:45

Բրազիլացի կնոջը կողոպտել են ցանկացել հենց ուղիղ եթերում.տեսանյութ

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի տարածքում հանցավորության չափազանց բարձր մակարդակից ու ոստիկանների թվից բողոքող կինն ուղիղ եթերում հարձակման զոհ է դարձել։ Երիտասարդ տղան հետևից մոտեցել է RJTV հեռուստաալիքին հարցազրույց տվող կնոջն ու անմիջապես տեսախցիկի առաջ նրա պարանոցից քաշել-պոկել ոսկյա շղթան։ Այնուհանդերձ, գողին չի հաջողվել տանել շղթան, ու նա արագ դիմել է փախուստի։ Երիտասարդին փորձել է բռնել նկարահանող խմբի անդամներից մեկը, սակայն դա չի հաջողվել նրանլ։ Աղբյուրը հավելում է, որ Ռիո դե Ժանեյրոն ամբողջ աշխարհում հայտնի է իր հանցավորության բարձր մակարդակով։ Միայն անցած տարվա օգոստոսին այնտեղ արձանագրվել է 406 սպանության և 629 գողության դեպք։