Բավ է պառակտվել
15-05-2015 11:08

Իսրայելական Կնեսետը հաստատել է նոր կառավարության կազմը

Իսրայելական Կնեսետը (խորհրդարանը) հաստատել է Իսրայելի 34-րդ կառավարության կազմը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ: «Կնեսետը հաստատել է կառավարությունը 61 «կողմ», 59 «դեմ» ձայներով»,- հատուկ նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Յուլիա Էդելշտեյնը: Մոտ ժամանակներս նոր կառավարության կազմը երդում կտա: Պաշտպանության նախարարի իր պաշտոնը պահպանել է «Լիկուդ» կուսակցությունից Նեթանյահուի համախոհը՝ Մոշե Յալոնը: Երկրի ՆԳՆ ղեկավար է դարձել Սիլվան Շալոմը, ենթակառուցվածքների և էներգետիկ ռեսուրսների, ինչպես նաև ատոմային էներգետիկայի նախարար՝ Յուվալ Շտայնիցը:

Իսրայելի նոր կառավարությունում նախարարական պաշտոններ են զբաղեցրել «Լիկուդ» կուսակցության ևս 7 ներկայացուցիչներ: