Բավ է պառակտվել
22-06-2016 09:14

ԿԺԴՀ-ն ևս մեկ բալաստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն երկրի արևելյան առափնյա հատվածից երկրորդ բալաստիկ հրթիռն է արձակել այն բանից հետո, երբ առաջին փորձն անհաջող էր ավարտվել: Ըստ տվյալների՝ երկրորդ հրթիռը նույնպես «Մուսուդան» դասի է։ Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, ԿԺԴՀ-ն միջին շառավղով բալաստիկ հրթիռ էր փորձարկել, որը պայթել էր Ճապոնական ծովի երկնքում։ ԿԺԴՀ-ի գործողությունները առաջացրել են Ճապոնիայի անհանգստությունը, որը մտադիր է իր դժգոհությունը հայտնել Փհենյանին, քանի որ այն խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած որոշումը: Նշենք, որ ըստ որոշման ԿԺԴՀ-ին արգելվում է բալաստիկ հրթիռներ փորձարկել և միջուկային զենք ստեղծել։