Բավ է պառակտվել
18-03-2016 09:31

Հյուսիսային Կորեան երկու բլաիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան մարտի 18-ի առավոտյան միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից մեկը ամենայն հավանականությամբ պայթել է օդում արձակումից անմիջապես հետո: Հարավային Կորեան ու Ճապոնիան հրթիռների արձակումն անվանել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի խախտում: Ինչպես հայտնել են Կորեայի հանրապետության Զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեից, առաջին արձակումը կատարվել է Սուկչոն քաղաքից: Հրթիռը անցնելով ԿԺԴՀ ամբողջ տարածքով՝ ընկել է Ճապոնական ծովի ջրերում՝ 800 կմ հեռավորության վրա: Նույն վայրից քիչ անց երկրորդ հրթիռն է արձակվել, սակայն այն պայթել է մոտավորապես 17 կմ բարձրության վրա: ԱՄՆ-ում հաստատել են հրթիռների արձակումը : «ԱՄՆ-ն հետեւել է ԿԺԴՀ բալիիստիկ երկու հրթիռների արձակմանը: Երկուսն էլ ենթադրաբար «Նոդոն» տեսակի էին, միջին հեռահարության»,- հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը: