Բավ է պառակտվել
06-07-2016 09:48

Քլինթոնին 12.6 տոկոսով շատ մարդ է աջակցում, քան Թրամփին

ԱՄՆ նախագահի պաշտոնին Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին 12.6 տոկոսով շատ ամերիկացիներ են պաշտպանում, քան նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին: Այս մասին են վկայում սոցհարցման տվյալները:

Ըստ վերջին հետազոտության՝ նախկին պետքարտուղարին պատրաստ է իրենց ձայնը տալ պոտենցիալ ընտրողների 45.5 տոկոսը, մինչդեռ միլիարդատիրոջն աջակցում է միայն 32.9 տոկոսը, 21.6 տոկոսն էլ հայտնել է, որ չի աջակցում ոչ մի թեկնածուի:

ԱՄՆ նախագահական ընտրությունները անցնելու են նոյեմբերի 8-ին: Հանրապետականների ու դեմոկրատների միասնական թեկնածուները ընտրվելու են կուսակցական հմագումարների ժամանակ հուլիսին: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը ու հանրապետական Դոնալդ Թրամփը ֆաստորեն ապահովել են ԱՄՆ նախագահի ընտրություններում իրենց կուսակցությունների միասնական թեկնածուներ լինելու իրավունքը: