Բավ է պառակտվել
27-07-2016 08:58

Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես թեկնածու ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին թեկնածուն:

Քվեարկության ժամանակ Քլինթոնը հավաքել է Ֆիլադելֆիայում անցնող կուսակցական համագումարի պատվիրակների անհրաժեշտ 2383 ձայնը:

Առաջադրման ընթացակարգը ֆորմալ բնույթ ուներ՝ 50 նահանգներից յուրաքանչյուրի ներկայացուցիչները հերթով հայտարարել են կուսակցաական ընտրություննների (փրայմերիզների) նախնական տվյալները, որոնք փետրվար- հունիս ամիսներին են անցել: Այդ ժամանակ Քլինթոնը վստահ հաղթանակ էր տարել, զգալիորեն առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Բերնի Սանդերսից: Ընդհանուր առմամբ նա ուներ պատվիրակների ավելի քան 2800 ձայն, իսկ սենատորը՝ հազարով քիչ:

Ըստ ընթացակարգի՝ հիմա Քլինթոնը պետք է պաշտոնական համաձայնություն տա նախագահի ընտրություններին մասնակցելուն: Նրա ելույթը կկայանա հինգշաբթի ու կդառնա համագումարի եզրափակիչ միջոցառումը:

ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունները կանցնեն նոյեմբերի 8-ին: Քլինթոնի ու փոխնախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվող թեկնածու Թիմ Քեյնի գլխավոր մրցակիցները կդառնան հանրապետականներ Դոնալդ Թրամփը ու Մայք Պենսը, որոնք առաջադրվել են իրենց կուսակցության համագումարում ՝ անցած շաբաթ: