Բավ է պառակտվել
07-06-2016 09:07

Քլինթոնը նախագահ առաջադրվելու համար ձայների անհրաժեշտ քանակություն է հավաքել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության գալիք համազգային համագումարին բավականաչափ պատվիրակների աջակցություն կունենա: Առաջադրումը երաշխավորելու համար անհրաժեշտ է 2383 ձայն: Պուերտո Ռիկոյում նախնական կուսակցական քվեարկությունում հաղթելու համար նա արդեն 1812 պատվիրակների ձայն ունի, որոնք պարտավոր են քվեարկել նրա համար, նաեւ գործակալության հաշվարկների համաձայն՝ 571 ձայն սուպերպատվիրակներից՝ կուսակցականներ, որոնք ըստ իրենց սեփական հայեցողության քվեարկելու արտոնություն ունեն: Ընդամենը համագումարին 714 սուպերպատվիրակ է լինելու: Նրանցից միայն 95-ի դիրքորոշումն է դեռ անորոշ: Նշում են, որ Քլինթոնի մրցակիցը՝ Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը արդեն չունի պատվիրակների անհրաժեշտ քանակության աջակցությունը ստանալու հնարավորություն: Նախնական քվեարկությունների արդյունքներով, Քլինթոնը գերազանցել է Սանդերսին ավելի քան 3 մլն ձայնով: Համագումարում նրա գերազանցությունը կկազմի 291 պատվիրակ ու 523 սուպերպատվիրակ: Անցկացված 29 կուսակցական հավաքներից ու փրայմերիզներից 21-ը նա շահել է: