Բավ է պառակտվել
08-06-2016 10:25

ԱՄՆ նախագահի ընտրություններում կպայքարեն Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը

Միլիարդատեր Դոնալդ Թամփն ապահովել է իր հաղթանակը ամերիկյան Նյու Ջերսի նահանգում կայացած նախնական ընտրություններում։
Նախօրեին հանրապետականները վերջին փրայմերիզներն են անցկացրել Կալիֆոռնիայում, Մոնտանայում, Նյու Ջերսիում, Նյու Մեխիկոյում և Հարավային Դակոտայում։
Հուլիսի 18-21–ին Քլիվլենդի ազգային համագումարի մասնակիցները կընտրեն հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածուին։
Միևնույն ժամանակ, Նյու Մեխիկոյում և Նյու Ջերսիում հաղթել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ զգալիորեն առաջ անցնելով իր մրցակից Բերնի Սանդերսից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դեմոկրատների շարքում նախագահական նախնական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ընդգծվում է նաև, որ սենատոր Սանդերսի խնդրանքով նախագահը նրա հետ կհանդիպի Սպիտակ տանը հինգշաբթի։ Նշվում է, որ «նրանք կշարունակեն քննարկումն էական հարցերի շուրջ, որոնք կարևոր են ամերիկացիների մեծամասնության համար: