Բավ է պառակտվել
20-04-2016 10:19

Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նահանգում հաղթել են փրայմերիզներում

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նահանգում հաղթել են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներում։ 

Դեմոկրատական կուսակցության ձայների կեսից ավելին հաշվելուց հետո Քլինթոնը հավաքել է 57.4 տոկոս, հանրապետական Թրամփը՝ 59.9 տոկոս։ Ակնկալվում է, որ գործարարը կհավաքի կամ ձայների մեծամասնությունը կամ նահանգի 95 պատվիրակներից բոլորի ձայները։ Նախկին պետքարտուղարի դեպքում կանխատեսում են 247 պատվիրակների ձայների մեծամասնությունը։

Թրամփը փրայմերիզում հաղթելուց հետո համախոհներին հայտնել է, որ հանրապետական մրցակից Թեդ Քրուզն արդեն գրեթե ջախջախված է մաթեմատիկական տեսակետից։

Քլինթոնն իր հերթին ասել է, Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մրցավազքը դուրս է եկել եզրափակիչ փուլ, եւ իր հաղթանակը սարերի հետևում չէ։