22-01-2014 19:53

Ըստ կլիմայագետների ջերմաստիճանի անոմալ տաքացումը առաջիկա տարիներին կրկնակի կավելանա

Rosbalt-ru-ի փոխանցած տեղեկությունների համաձայն կլիմայագետները կանխատեսում են, որ ջերմաստիճանի անոմալ տաքացումը առաջիկա տարիներին կրկնակի կավելանա:

Խաղաղ օվկիանոսի հասարակածային «Էլ-Նինյո» արևելյան տարածաշրջանում տեղի ունեցող տաքացումը, որն ուղեկցվում է մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակի բարձրացմամբ, կուժեղանա, ինչը կարող է հանգեցնել երաշտի, տաք ավազային քամիների, ջրհեղեղների և ցիկլոնների:

Գիտնականներն ուսումնասիրության ընթացքում առանձնացրել են 20 կլիմայական մոդելներ և համեմատել էքստրեմալ տաքացումների հաճախականությունը տվյալ տարածաշրջանում՝ վերահսկվող ժամանակահատվածում՝ 1891-1990թթ. և 1991-2090թթ. ընթացքում: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ 20-ից 17 մոդելները տաքացման հնարավորություն են կանխատեսել: