Բավ է պառակտվել
30-04-2015 13:50

Մոսկվայում հաճախորդները ծեծի են ենթարկել և գնդակահարել «Լուկօյլ»-ի աշխատակցին

Մոսկվայի ոստիկանները պարզում են Մոսկվայի հյուսիսում տեղի ունեցած արտակարգ պատահարի մանրամասները: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդների մի խումբ դաժան ծեծի է ենթարկել բենզալցակայանի աշխատակցին, որից հետո հարձակվողներից մեկը նրա գլխի ուղղությամբ ատրճանակից գնդակ է արձակել: Աղբյուրների խոսքով՝ հարձակման մասնակիցները տեղաշարժվում էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով: Հասնելով բենզալցակայանի տարածք՝ տղամարդիկ վիճել են աշխատակիցներից մեկի հետ: Աստիճանաբար վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում տղամարդուն հարվածել և վայր են գցել: Դրանից հետո հանցագործներից մեկը ենթադրաբար հանել է տրավմատիկ ատրճանակը և գնդակ արձակել աշխատակցի գլխի ուղղությամբ: Ծանր վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: