Բավ է պառակտվել
18-02-2014 10:36

Կլիչկոն և Յացենյուկը բանակցել են Մերկելի հետ

«Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը և Ուկրաինական «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Գերմանիայում բանակցություններ են անցկացրել երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Բոլոր տարբերակները քննարկվում են, այդ թվում՝ պատժամիջոցները»,- ասել է Յացենյուկը: Նա նշել է, որ եվրոպացի գործընկերները «պատրաստ են օգնություն տրամադրել նոր ուկրաինական կառավարությանը»:

«Ես շատ գոհ եմ բանակցությունների ընթացքից, և հույս ունեմ, որ Ուկրաինան աջակցություն կստանա քաղաքական ճգնաժամի լուծման համար»,- ասել է Կլիչկոն: