Բավ է պառակտվել
12-04-2014 20:44

Չինացի գյուղատնտեսը ծածկել է իրեն գրեթե կես միլիոն մեղուներով (տեսանյութ)

Նա մեղուներից "զգեստ" է հագել՝ սեփական մեղրը գովազդելու նպատակով: Ի~նչ քայլերի ասես չի դիմի արտադրողը սեփական արտադրանքը վաճառելու համար: Երևի թե բոլորից համարձակ գտնվեց 34-ամյա չինացի գյուղատնտես Շե Փին Չունցինից: Հետաքրքրասեր մարդկանց և թղթակիցների ներկայությամբ նա բոլորովին անճանաչելի դարձավ՝ 456 մեղուներից բաղկացած "զգեստ" հագնելով:
"12 տարի առաջ ես առաջին անգամ այդ արեցի՝ հետաքրքրասիրությունից ելնելով, սեփական հաճույքի համար: Այժմ ես անում եմ այդ, որպեսզի ցուցադրեմ մարդկանց, որ իսկական մեղր եմ արտադրում: Նախկինում ես ինձ վրա եմ հավաքել 15 մեղվաբույնների բնակիչների: Այսօր ես գերազանցեցի սեփական ռեկորդս: Այժմ ինձ վրա կա 28 մեղվաբույն", - ասել է նա: