Բավ է պառակտվել
05-02-2016 12:14

Չինական ֆիզիկոսները ռեկորդային ջերմաստիճան են ստացել

Չինաստանի ֆիզիկոսները Experimental  Advanced Superconducting Tokamak (EAST) ջերմամիջուկային ռեակտորի վրա ստացել է նմանատիպ սարքերի համար ռեկորդային ջերմաստիճան` 49.99 մլն  աստիճան Ցելսիուս: EAST –ում ստացված ջրածնային պլազման երեք անգամ տաք է արևի առանցքի օդի ջերմաստիճանից (15 մլն աստիճան Ցելսիուս): Ռեկորդային ջերմաստիճանի հասցված տոկամակիի համար (տորոիդալ կամերային մագնիսական դիզելային վառելիքով աշխատող) նյութը հաջողվել է 102 վայրկյան  պահպանել հավասարակշռության վիճակում: EAST ռեակտորը գտնվում է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի պլազմայի Ինստիտուտում: Սարքը հանդիսանում է HT- 7 ռեակտորի փոփոխված տարբերակը, որը կառուցվել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում: Ջերմամիջուկային ռեակտորի շինարարության աշխատանքների արժեքը կազմում է  ավելի քան մեկ միլիարդ եվրո: